Բուլղարացի-բելգիացի ռեժիսոր Զլատինա Ռուսևան վորքշոփ կանցկացնի սկսնակ կինոգործիչների համար «Ծիրանենու ծառ» (Apricot Tree) վավերագրական կինոյի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
Մաստեր կլասը կկայանա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը՝ Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում։
Համատեղ աշխատանքի արդյունքում մինչև յոթ մասնակից՝ ԵՄ-ից և Հայաստանից, տեղում կստեղծեն կոլեկտիվ վավերագրական ֆիլմ։
Վորքշոփը բաց է Հայաստանի և Եվրոպայի սկսնակ ռեժիսորների, կինոդպրոցների ավարտական կուրսերի ուսանողների և 1-2 կարճամետրաժ ֆիլմի հեղինակների համար։ Մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 14-ը։
Ռուսևան Բրյուսելում անցկացվող Millenium կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է։