Աշխարհի 24-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 կարգի խոտածածկ մրցաշարի քառորդ եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Երկրորդ շրջանում նա դժվար հաղթանակ է տարել ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի (վարկանիշի 99-րդ համար) նկատմամբ։