Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով կա առնվազն 50 տուժած, որից 4-ը՝ երեխա, հայտնել է BBC-ն:
27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երկուսն ստացել են լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ մեկ երեխա։
Մայիսի 26-ի երեկոյան ավտոմեքենան մխրճվել էր Պրեմիեր լիգայում տեղի ֆուտբոլային ակումբի տիտղոսը տոնող մարդկանց բազմության մեջ:
Մերսիսայդի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվել է 53-ամյա բրիտանացի տղամարդ, որը, ենթադրաբար, ավտոմեքենայի վարորդն է։ Դեպքը չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողություն։
Քաղաքի փողոցներում հազարավոր մարդիկ այդ օրը նշում էին «Լիվերպուլ» ֆուտբոլային թիմի հաղթանակը։ Ակումբը հայտնել է, որ լիովին աջակցում է արտակարգ ծառայություններին։