Ֆինլանդիայում երկու քաղաքացիական ուղղաթիռ է բախվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Սատակունտա նահանգի փրկարարական ծառայությանը:
«Ուղղաթիռներները բախվել են Էուրա օդանավակայանի մոտակայքում և ընկել ցած։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»,- հայտնել է ծառայությունը։
Բախումը տեղի է ունեցել ժամը 12։30-ին։ Երկու ուղղաթիռն էլ հայտնաբերել են, դրանք ընկել են անտառապատ տարածքում ՝ միմյանցից հարյուր մետր հեռավորության վրա։
Էստոնական Postimees թերթի տվյալներով՝ ուղղաթիռներից մեկով թռչել են էստոնացի գործարարներ Օլեգ Գրոսը և Պրիյթ Յագանտը: