«Եվրատեսիլում» Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ Պարգը և Լուանը միասին կատարել են լեգենդար Շառլ Ազնավուրի La Boheme երգը։
«Անվերջանալի սեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- Instagram-ում հրապարակած տեսանյութին կից գրել է Պարգը։
Մայիսի 15-ին Հայաստանը դուրս էր եկել «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչ, որը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Երկիրը ներկայացնում է երգիչ Պարգը՝ Survivor երգով։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։
Ֆրանսիայի ներկայացուցիչը նույնպես եզրափակչում է՝ որպես «Մեծ հնգյակի» (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիան) մասնակից երկիր։