Մոսկվայի ու Պեկինի երկկողմ հարաբերությունների զարգացումը հանուն երկու երկրների ժողովուրդների բարօրության է և ոչ թե ի վնաս երրորդ կողմի, Կրեմլում Չինաստանի նախագահ Սի Ծինփնիի հետ բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն:
Նախ նեղ կազմով են կայացել բանակցություններ, ապա ընդլայնված՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Պուտինը հայտարարել է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի նոր նախաձեռնությունների մասին, նաև հայտնել, որ Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների գլխավոր ներկրողն աշխարհում:
Ավելին, Պուտինը շեշտել է՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշները դեռևս «սահման չեն»՝ դրական առևտրային դինամիկան պահպանելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նա նշել է, որ էներգետիկան Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների շարժիչ ուժն է, և այս ոլորտում նոր համատեղ նախաձեռնություններ են սպասվում։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման մասին։