ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տարածած հայտարարությունն իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշել են գերատեսչությունից։
ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Կրակոցներն արձանագրել էր նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Արդեն մի քանի օր անց՝ մարտի 31-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի սահմանամերձ Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։