Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ պատճառ է դարձել վառելիքի պահեստավորման բաքի պայթյունը։
Նշվում է, որ պայթյունի ալիքը ոչնչացրել է գրասենյակային շենք և վնասել նավահանգստում գտնվող մեծ թվով մեքենաներ։ Այս պահի դրությամբ հայտնի է 100-ից ավել վիրավորի մասին։
Իրանի պաշտոնյաները դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել միջադեպի վերաբերյալ։ Տեղում աշխատում են փրկարարները։