ԱՄՆ Պետդեպարտամենտն ԱՄՆ օգնության ծրագրերի վերանայման շրջանակներում չեղարկել է Հայաստանում ծրագրերի իրականացման համար դրամաշնորհի հատկացումը, հայտնում է Նահանգների կառավարման արդյունավետության դեպարտամենտը (DOGE):
Ըստ տեղեկատվության՝ Պետդեպը չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանման» համար 2 մլն դոլարի դրամաշնորհի հատկացումը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ընդհանուր առմամբ, չեղարկել է 215 մլն դոլարի 139 դրամաշնորհ։ DOGE-ի տվյալներով՝ դադարեցվել են ծրագրերը Բրազիլիայում, Միացյալ Թագավորությունում, Ղրղզստանում, Շրի Լանկայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Բելառուսում, Թունիսում, Մավրիտանիայում և այլուր։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանը։