Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Reuters-ը:
Ցնցումներն զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր: էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ՝ Մանդալայա քաղաքից մոտ 17,2 կմ հեռավորության վրա:
Բանգկոկից ականատեսները Reuters-ին հայտնել են, որ մարդիկ խուճապահար դուրս են վազել փողոց, իսկ ցնցումներն այնքան ուժեղ էին, որ լողավազաններից ջուր է թափվել: Associated Press-ի տվյալներով՝ երկրաշարժն սկսվել է տեղական ժամանակով ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 9:30-ին): Մայրաքաղաքի բարձրահարկ բնակելի շենքերից և հյուրանոցներից մարդկանց տարհանում են։
Ականատեսները նկարահանել են Բանգկոկում շենքերի փլուզման պահը։