ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ արդյունավետ բանավեճի մասին՝ կարծիք հայտնելով ուկրաինական կարգավորման լավ հնարավորությունների մասին:
«Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի», – գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում:
Թրամփն ընդգծել է, որ հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ ծանր և խոցելի վիճակում։
«Ես խստորեն խնդրել եմ նախագահ Պուտինին պահպանել նրանց կյանքը։ Դա սարսափելի կոտորած կլիներ, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- գրել է Թրամփը:
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության և վերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները, հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: