Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցելու համար, LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պատվիրակ-նախարար Բենջամին Ադադը։
«Հաջորդ շաբաթվա սկզբին Մակրոնը կուղևորվի Թրամփի հետ հանդիպման՝ Ուկրաինայի հարցում Եվրոպայի դիրքորոշումը տեղ հասցնելու, ինչպես նաև ընդգծելու համար, որ Ուկրաինայի ապագան չպետք է որոշվի առանց Եվրոպայի մասնակցության»,- հայտարարել է Ադադը:
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները մի քանի լծակ ունեն Ռուսաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար։ Եվրոպան, ինչպես պնդում է ֆրանսիացի նախարարը, կարող է նաև անվտանգության երաշխիքներ տալ։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել, Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։ Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։