ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի արտաքսի ՄԹ արքայազն Հարրիին, հայտնում է The New York Post-ը։
«Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա բավական խնդիրներ ունի իր կնոջ հետ։ Մեգան Մարքլն ահավոր է»,- ասել է Թրամփը:
Սասեքսի դուքսը և նրա ամերիկուհի կինը՝ Մարքլը, տարիների ընթացքում դժգոհություն էին հայտնել Թրամփի նկատմամբ, դքսուհին նախագահին անվանել էր «պառակտող» և «կնատյաց»։
Շատերին զայրացրել է այն փաստը, որ արքայազնը թմրանյութեր է օգտագործել և նույնիսկ որոշ ժամանակ բուժվել կլինիկայում, ինչպես ինքն է գրել իր գրքում: Միաժամանակ, ԱՄՆ-ում բարձրացվել է նրա վիզայի օրինականության հարցը։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ երկրից կվտարի արքայազն Հարրիին, եթե հաստատվեն թմրամիջոցների չարաշահման մասին փաստերը, «քանի որ նա թաքցրել է դա, երբ ստացել է ամերիկյան վիզա»։