Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ինքնաթիռը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ երկու մահացածի մարմիններն ածխացած են հայտնաբերել Beech F90 King Air ինքնաթիռից։
Տեղի իշխանությունները տեղեկացրել են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Marques de Sao Vicente պողոտայում, այնուհետև՝ հարվածել ավտոբուսին: