Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ալկոհոլային թունավորումից մահացել է 11 մարդ, մոտ 40 քաղաքացի դիմել է հիվանդանոցներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Ընդհանուր առմամբ՝ 38 մարդ, այդ թվում՝ 26 օտարերկրացի, ոգելից խմիչք օգտագործելուց հետո դիմել են Ստամբուլի տարբեր հիվանդանոցներ: 38 հոսպիտալացվածներից 11-ը մահացել է 24 ժամվա ընթացքում»,- հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ մահացածներից 5-ն Ուզբեկստանի քաղաքացիներ են։