Հայաստանի համայնքները 2024 թվականին հավաքագրել են 43,4 մլրդ դրամ (109,3 մլն դոլար) սեփական եկամուտ՝ նախատեսված 41,2 մլրդ դրամի փոխարեն, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Այս ցուցանիշը 2,2 մլրդ դրամով կամ 5,3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, նշել է նա։
«Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները»,- հավելել է Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին հավաքագրված 41,6 մլրդ դրամի համեմատ հանրապետության համայնքների եկամուտներն աճել են 1,8 մլրդ դրամով, ինչը 4,1 տոկոսով ավել է։
Ծաղիկները սպասում են ընտրություններին
Ծաղկավաճառներն սպասում են ընտրությունների ավարտին։ Ասում են՝ վարկեր ունեն և հույս, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կկարողանա լեզու գտնել արտաքին...



































