Թունավորման հետևանքով Սպիտակի ԲԿ տեղափոխված 7 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
Չափահաս 4 տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:
Բժշկական կենտրոնից մանրամասնել են, որ տուժածներին ընդունել են ժամը 18:55-ի սահմաններում՝ շմոլ գազի թունավորումով:
Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետևանքով):