• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 17:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԱԳՆ-ն ու ԿԳՄՍՆ-ն հայկական ֆիլմերը չեն պաշտպանում ադրբեջանական ոտնձգություններից. Իշխանյան

Քաղաքականություն,
19 Դեկտեմբեր 2024 17:43
ShareShareShare
telegram

ՀՀ ԱԳՆ-ն և ԿԳՄՍՆ-ն չեն պաշտպանում հայկական ֆիլմերը, որոնք Ադրբեջանի սպառնալիքների պատճառով հանվում են փառատոններից և զրկվում դրամաշնորհներից, հայտնել է «Ակն ընդ ական» վավերագրական ֆիլմերի համայնքի ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը։

«2024թ. աշնանը երկու ֆիլմ է գրաքննվել Ադրբեջանի պատճառով։ Մեկը Կատյա Սպիվակովայի «Այն, ինչ պետք է» ֆիլմն է, որը Մարոկկոյի փառատոնից է հանվել Ադրբեջանի սպառնալիքների տակ, մյուսը՝ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցրա» վավերագրական ֆիլմը, որը Հորդանանը ներկայացրել էր «Օսկարի» լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում, ապա հետ կանչել»,- ասել է նա։

Իշխանյանը նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ​​հիմնադրամի հետ այս հարցով նամակ է ուղարկել ԱԳՆ և ԿԳՄՍՆ, սակայն ստացել է պատասխան, որ ռեժիսորներն իրենք չեն դիմել իշխանություններին, ուստի գործ չեն ունեցել այս հարցով։

«Նրանց պատասխանը տարօրինակ է, քանի որ եթե հանկարծ Ադրբեջանը որոշի ոչնչացնել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, լուսահոգի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը պետք է դիմի՞ ԱԳՆ։ Այս պատասխանը բավարար չէ, որովհետև ամբողջ ադրբեջանական մամուլը և ԱԳՆ-ն արդեն հայտարարել են այդ ֆիլմերի ցենզուրայի մասին, և սա առաջին դեպքը չէ»,- ասել Իշխանյանը։

Նրա խոսքով՝ Սպիվակովայի և Հայրապետյանի նկատմամբ ճնշումները հայկական կինոյի պատմության մեջ առաջին դեպքը չեն։ Այսպես, Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը 2020 թվականի հոկտեմբերին հանվել էր Մոսկվայի միջազգային փառատոնից, թեև այն ժամանակ ռեժիսորն աջակցություն էր ստացել Արտաքին գործերի և Մշակույթի նախարարություններից։

Ադրբեջանը կարողացել էր նաև ճնշում գործադրել Լիտվայի կինոկենտրոնի վրա՝ Ավետիսյանի ֆիլմի համար հատկացված 100 հազար եվրոյի դրամաշնորհը հանելու նպատակով։ Նման դեպք տեղի էր ունեցել Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հետ, երբ Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներխուժել էին Ստամբուլի միջազգային փառատոն, փակել փառատոնը, առգրավել կոշտ սկավառակներ և ֆիլմը հանել ծրագրից։ Փորձեր էին կատարվել ճնշում գործադրելու նաև Իննա Սահակյանի «Ավրորա» անիմացիոն ֆիլմի վրա, սակայն դրանք անհաջող էին։

«Հայաստանի կառավարությունը կարող էր իր դեսպանին ցուցում տալ գնալ այդ փառատոն, կանգնել ֆիլմի կողքին, համոզել, որ չհանեն ցուցադրությունը, ընդ որում՝ կարող էր նաև հետընթաց պրոցես սկսել։ Կառավարությունն անգամ հայտարարություն չի արել այն մասին, որ մեր արվեստագետների արտադրությունները  խնդրի են հանդիպել, որ նա կանգնած է իր ռեժիսորի կողքին և հետամուտ է լինելու, որ էլ այդպիսի բան չլինի։ Երբ ԱԳՆ-ն չի արձագանքում, և՛ փառատոնն է մնում մենակ, և՛ հայ ռեժիսորը, և՛ մյուս երկրների կառավարությունները»,- նշել է Իշխանյանը։

Ասուլիսում ընթերցվել են Հայրապետյանի և Սպիվակովայի ուղերձները, ովքեր խոսել են իրենց աշխատանքի վրա Ադրբեջանի ճնշումների մասին։ Հայրապետյանը հայտնել է, որ Հորդանանի կողմից արցախցի տղայի մասին ֆիլմն «Օսկարի» մրցույթից հանելը «լռեցրել է կորցրած հայրենիքում երեխայի գոյատևման մարդկային պատմությունը»: Սպիվակովան, իր հերթին, ասել է, որ Ադրբեջանի իշխանություններն սպառնացել են ոչ միայն Մարոկկոյի փառատոնի կազմակերպիչներին, այլև Բարսելոնայի «Հույս և սեր» փառատոնին։

«Մինչև ցուցադրության օրը հետապնդում էին տնօրենին, բայց նա չվախեցավ և կռիվ տվեց ֆիլմի և մեզ համար։ Մենք երկու մրցանակ ստացանք»,- գրել է ռեժիսորը։

«Հայաքվե» շարժման համահիմնադիր, պատմաբան Մենուա Սողոմոնյանը հայտարարել է հայկական ֆիլմերի պաշտպանության գործընթացի մեկնարկի մասին, որը նախաձեռնել են «Հայաքվե»-ն, վավերագրական ֆիլմերի PlatformDoc հարթակը, Հայկական դիվանագիտական ​​հիմնադրամը և «Ակն ընդ Ական» վավերագրական համայնքը։ Սողոմոնյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվանագիտական ​​միջամտությունները և գրաքննությունը համակարգված ուղղված են միայն այն ֆիլմերին, որոնք պարունակում են ազգային թեմաներ, հայկական օրակարգ և առնչվում են Արցախին։

Իշխանյանն, իր հերթին, կինոյի ներկայացուցիչներին միավորվելու կոչ է արել՝ պաշտպանելու խոսքի ազատությունը և հայ ռեժիսորների ինքնարտահայտվելու իրավունքը։ Նա ասել է, որ նամակ է ուղարկելու ԱԳՆ՝ խնդրելով հանձնարարել Հայաստանի դեսպանություններին և ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել ֆիլմերի դիվանագիտական ​​պաշտպանության հարցը։ Գործընթացը նախաձեռնողները նաև փառատոններին կտեղեկացնեն առկա խնդրի մասին և կառաջարկեն համատեղ ջանքեր գործադրել այլ ֆիլմերի գրաքննությունը կանխելու համար։

Deadline-ը նոյեբերի 9-ին գրել էր, որ Հորդանանը, Ադրբեջանի ճնշման տակ, հետ էր կանչել Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգից։ Նոյեմբերին Բաքուն հաստատել էր, որ Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ից հեռացրել են իր դիմումից հետո։

telegram
Tags: Հայկական ֆիլմերՀովհաննես Իշխանյան

Հարակից հրապարակումներ

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնել է դաշինքի ներկայացուցիչ...

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Դատախազը դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, հայտնել է փաստաբան Երեմ...

Load More
Xosum
  • Լուրեր
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնել է դաշինքի ներկայացուցիչ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ