• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
11 Հունիս 2025 00:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Խեղաթյուրված մոդել է, խնդիրներ ու ռիսկեր են առաջանալու․ պատգամավորը՝ նպաստների համակարգի նախագծի մասին

Հարցազրույց, Տնտեսություն,
26 Հուլիս 2024 18:30
ShareShareShare
Խեղաթյուրված մոդել է, խնդիրներ ու ռիսկեր են առաջանալու․ պատգամավորը՝ նպաստների համակարգի նախագծի մասին
telegram

Անապահովության գնահատման համակարգում իշխանության առաջարկած փոփոխությունները խնդիրներ են առաջացնելու, մեծ է ռիսկը, որ իրական աղքատ ընտանիքները կարող են դուրս մղվել անապահովության նպաստի համակարգից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Armenia Today-ին այսպես է մեկնաբանել պետական ​​նպաստների գործող համակարգը փոխելու և անապահովության գնահատման նոր համակարգ ներդնելու նախագիծը, որը հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Ավետիսյանը կարծում է՝ առաջարկվող փոփոխություններն ամենևին նոր համակարգ չեն ենթադրում, և երկու նպատակ ունեն․ առաջին՝ կրճատել նպաստներին պետբյուջեից ուղղվող միջոցները, երկրորդ՝ նպաստ տալու մեթոդաբանությունը խստացնելու միջոցով կրճատել նպաստառուների թիվն ու ցույց տալ, թե նրանց թիվը նվազել է։

«Հայաստանում գործում է անապահովության գնահատման անուղղակի մեթոդաբանությունը, երբ ընդհանուր գործոններով ու ցուցանիշներով գնահատվում է ընտանիքի աղքատության մակարդակը, իսկ աշխարհի շատ երկրներում գործում է անապահովության ուղղակի գնահատման մեթոդը, ըստ որի՝ եթե եկամուտները մեկ անձի հաշվով ավելի պակաս են նվազագույն կենսապահովման զամբյուղից, մարդը համարվում է աղքատ։ Այս իշխանությունը 2018-ից խոստանում էր վերանայել անապահովության գնահատման համակարգն ու անուղղակիից անցնել ուղղակի գնահատման մեթոդին, ինչը չեն արել։ Մինչդեռ այն, ինչը հիմա նոր համակարգ են անվանում, բոլորովին նոր չէ։ Պարզապես եղած համակարգի ավելի խեղաթյուրված մոդելն են առաջարկում։ Գործող համակարգում ցուցիչներ են փոխում, բայց իրական նպատակը ոչ թե անապահովության օբյեկտիվ գնահատումն է, այլ ցույց տալը, թե, իբր, անապահով ընտանիքների թիվը կրճատվել է։ Այդկերպ փորձում են նաև կրճատել պետական բյուջեից նպաստներին ուղղվող գումարները»,- ասել է պատգամավորը։

Առաջարկվող փոփոխությունը, ըստ որի՝ նպաստի համար դիմողին աշխատանք են առաջարկելու, իսկ այն չընդունելու դեպքում մերժելու են նպաստ տալ, Ավետիյանը «կացնային» դրույթ է համարում։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, գործող համակարգում նման շատ ավելի մեղմ կարգավորում կա։

«Եթե ընտանիքում աշխատանքային տարիքի աշխատունակ անդամ կա, գործող համակարգով այդ հանգամանքը թուլացնում է անապահովության մակարդակը և քիչ հավանական է, որ ընտանիքը նպաստառու կդառնա։ Գործող համակարգում զբաղվածության ծրագրով մարդուն աշխատանք առաջարկելու և դրանից հրաժարվելու մասին կարգավորում ևս կա, պարզապես պետք էր այն արդյունավետ գործադրել։ Նոր առաջարկով՝ միայն կոշտություն են ավելացրել։ Փոխանակ անապահովության գնահատման շրջանակում լուծումներ գտնեն, կոշտ ձևով ասում են՝ աշխատանք կառաջարկենք, եթե հրաժարվես՝ կզրկենք նպաստից։ Նման կոշտ ձևն իր մեջ վտանգներ ունի։ Նախ՝ ում ուզեն՝ աշխատանք կառաջարկեն, իսկ հրաժարվելու դեպքում կզրկեն նպաստից։ Այս մեթոդը կարող է մեծ տարածում ունենալ»,- նկատել է Ավետիսյանը։

Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հարցն այն է, թե ինչ աշխատանք են առաջարկելու մարդկանց։

«Եթե բարձրագույն կրթությամբ ու մասնագիտական աշխատանքային փորձ ունեցողին բանվորական աշխատանք են առաջարկում, դա չի կարող մարդու համար արժանապատիվ աշխատանքի առաջարկ լինել։ Հրաժարվելու դեպքում նրան աշխատանքից զրկելն ապասոցիալական բաղադրիչ կունենա։ Սա կտրուկ ու կացնային կարգավորում է, ինչն էական խնդիրներ է առաջացնելու։ Նման ձևով անապահով ընտանիքին առաջարկ անելն ու նպաստից զրկելը երբեք չի խթանելու աշխատանքը։ Հակառակը, նման կոշտ ու կոպիտ միջամտությունների դեպքում խթանվելու են կոռուպցիոն ռիսկերը։ Որպես հետևանք՝ անապահովության գնահատումը կդառնա ոչ օբյեկտիվ, և բարձր է ռիսկը, որ իրական շահառու ընտանիքները դուրս կմնան նպաստի համակարգից, աղքատության իրական ցուցանիշները կավելանան»,- ընդգծել է պատգամավորը։

Ավետիսյանն իշխանության առաջարկած փոփոխությունները կապում է նաև իշխանության խոստումների հետ, որոնք իրականություն չեն դարձել։

«Երբ 2018-ին եկան իշխանության, հայտարարում էին, որ աղքատության մակարդակը կիսով չափ նվազեցնելու են և վերացնելու են 1․5% կազմող ծայրահեղ աղքատությունը։ Իրենց իշխանության օրոք աղքատության մակարդակը ոչ թե կիսով չափ նվազել է, այլ աճ է արձանագրվել․ 2018-ի համեմատ 2023-ին աղքատության միջին մակարդակն ավելի քան 24% է։ 2018-ից 5 տարի անց ծայրահեղ աղքատությունը շարունակում է մնալ 1․5% կամ մի փոքր ավելի բարձր ցուցանիշի շրջանակում, իսկ գյուղական բնակավայրերում աճում է անգամ տնտեսական երկնիշ աճի ֆոնին։ Երբ տեսնում են, որ չեն կարողանում կյանքի որակի իրական բարելավում ապահովել, իսկ աղքատության մակարդակը չի նվազում իրենց խոստացածի չափով, այդ ամենը փորձում են քողարկել անտրամաբանական փոփոխություններով»,- եզրափակել է Ավետիսյանը։

Հուլիսի 11-ին կառավարությունը հավանություն էր տվել «Պետական նպաստների մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել էր, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի դեպքում պետությունը գործազուրկներին կառաջարկի աշխատանքի տարբերակներ, իսկ առաջարկվող աշխատանքից հրաժարվելը համարժեք կլինի նպաստներից հրաժարվելուն։

Աննա Բադալյան

telegram
Tags: անապահովության գնահատումԹադևոս ԱվետիսյանՀարցազրույցնպաստներպատգամավորՏնտեսություն

Առնչվող Նորություններ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարում բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը

10 Հունիս 2025 22:14

ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը՝ հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում մեքենաների կուտակումները, հայտարարել է Պետական...

Երեք բանկ հետաձգել է մոտ 230 հաճախորդի պարտավորություն․ ԿԲ-ն՝ կեղծ վարկերի մասին

Երեք բանկ հետաձգել է մոտ 230 հաճախորդի պարտավորություն․ ԿԲ-ն՝ կեղծ վարկերի մասին

10 Հունիս 2025 18:15

Տնտեսությունում աճի տեմպերի դանդաղում կա․ ԿԲ նախագահ

Տնտեսությունում աճի տեմպերի դանդաղում կա․ ԿԲ նախագահ

10 Հունիս 2025 17:44

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 10-ին՝ ըստ ԿԲ տվյալների

10 Հունիս 2025 17:18

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 383,54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,44 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

10 Հունիս 2025 17:04

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

10 Հունիս 2025 10:11

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 10-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,55 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,82 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Ավելին
  • Լուրեր
Սխալ հարցերը չեն կարող պատասխաններ ունենալ․ Արշակ սրբազանը՝ Փաշինյանի գրառման մասին

Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ապրում ենք քաղաքակիրթ երկրում․ Արշակ սրբազանը՝ կաթողիկոսին հեռացնելու մասին

11 Հունիս 2025 00:32
Ընտանիքը կարծում էր՝ Ռոդենի քանդակը «կեղծ» է․ այն վաճառվել է մոտ 1 մլն դոլարով

Ընտանիքը կարծում էր՝ Ռոդենի քանդակը «կեղծ» է․ այն վաճառվել է մոտ 1 մլն դոլարով

11 Հունիս 2025 00:09
Բաքվի «դատարանը» մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները

Բաքվի «դատարանը» մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները

10 Հունիս 2025 23:47
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են կաթողիկոս Գարեգին Բ-ին (ուղիղ)

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են կաթողիկոս Գարեգին Բ-ին (ուղիղ)

10 Հունիս 2025 23:33
Աննա Հակոբյանը մագիստրոսական ծրագրով կուսանի Չինաստանում

Աննա Հակոբյանը մագիստրոսական ծրագրով կուսանի Չինաստանում

10 Հունիս 2025 23:09
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգն ուժի մեջ է մտել

Փոխվարչապետի գրասենյակը հերքել է Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին ԶԼՄ տեղեկությունը

10 Հունիս 2025 22:40
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարում բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը

10 Հունիս 2025 22:14
Պատանեկան ԵԱ․ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանն արծաթե մեդալ են նվաճել

Պատանեկան ԵԱ․ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանն արծաթե մեդալ են նվաճել

10 Հունիս 2025 21:46
Պատանեկան ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Պատանեկան ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

10 Հունիս 2025 21:23
Գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող քաղաքացիական պատերազմ լինել. Հարությունյան

Գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող քաղաքացիական պատերազմ լինել. Հարությունյան

10 Հունիս 2025 20:42
Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին

ՌԴ-ում հայ գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողներին չեն դատի․ ԶԼՄ

10 Հունիս 2025 19:27
Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք․ Փաշինյանն ԱԺ-ում մի քանի անգամ շարժվեց դեպի ընդդիմադիրների կողմը

Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում. Դատախազություն

10 Հունիս 2025 19:03
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

Ավանում հրազենի կիրառմամբ միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել․ ՔԿ

10 Հունիս 2025 18:32
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների երկրորդ խմբի փոխանակում են կատարել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների երկրորդ խմբի փոխանակում են կատարել

10 Հունիս 2025 18:24
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի` ՀՀ-ից բացակայելու արգելքը

10 Հունիս 2025 18:21
Երեք բանկ հետաձգել է մոտ 230 հաճախորդի պարտավորություն․ ԿԲ-ն՝ կեղծ վարկերի մասին

Երեք բանկ հետաձգել է մոտ 230 հաճախորդի պարտավորություն․ ԿԲ-ն՝ կեղծ վարկերի մասին

10 Հունիս 2025 18:15
Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակություն՝ քննարկելու վիզաների ազատականացման ծրագրի նախագիծը. ԱՆ

Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակություն՝ քննարկելու վիզաների ազատականացման ծրագրի նախագիծը. ԱՆ

10 Հունիս 2025 17:49
Տնտեսությունում աճի տեմպերի դանդաղում կա․ ԿԲ նախագահ

Տնտեսությունում աճի տեմպերի դանդաղում կա․ ԿԲ նախագահ

10 Հունիս 2025 17:44
Գրետա Թունբերգին արտաքսել են Իսրայելից

Գրետա Թունբերգին արտաքսել են Իսրայելից

10 Հունիս 2025 17:29
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 10-ին՝ ըստ ԿԲ տվյալների

10 Հունիս 2025 17:18

Բազմիցս փակուղիներից դուրս ենք եկել, փակուղի՝ չի նշանակում վերջ, ամեն ինչ որոշվել է․ Սարգսյան

10 Հունիս 2025 17:09
Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

10 Հունիս 2025 17:04
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10 Հունիս 2025 16:54
Վաղը տեղի կունենա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի բանակցությունները իմփիչմենթի հարցով․ Սարգսյան

Վաղը տեղի կունենա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի բանակցությունները իմփիչմենթի հարցով․ Սարգսյան

10 Հունիս 2025 16:39
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

10 Հունիս 2025 16:20
Проходит судебное заседание по делу бывшего президента Армении Сержа Саргсяна (прямое включение)

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ (ուղիղ)

10 Հունիս 2025 16:18
Առողջապահության նախարարի վարորդը ծառայողական մեքենայով կարգազանցության համար կստանա խիստ նկատողություն

Առողջապահության նախարարի վարորդը ծառայողական մեքենայով կարգազանցության համար կստանա խիստ նկատողություն

10 Հունիս 2025 16:09
«Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը Թեհրանն է խոչընդոտել․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

«Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը Թեհրանն է խոչընդոտել․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

10 Հունիս 2025 15:08
Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ․ կան տասնյակ վիրավորներ

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ․ կան տասնյակ վիրավորներ

10 Հունիս 2025 14:58
Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրներից․ Կյուրեղյանը՝ կաթողիկոսին գահընկեց անելու մասին

Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրներից․ Կյուրեղյանը՝ կաթողիկոսին գահընկեց անելու մասին

10 Հունիս 2025 14:43
Սխալ հարցերը չեն կարող պատասխաններ ունենալ․ Արշակ սրբազանը՝ Փաշինյանի գրառման մասին
Քաղաքականություն

Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ապրում ենք քաղաքակիրթ երկրում․ Արշակ սրբազանը՝ կաթողիկոսին հեռացնելու մասին

11 Հունիս 2025 00:32

ԿարդալDetails
Ընտանիքը կարծում էր՝ Ռոդենի քանդակը «կեղծ» է․ այն վաճառվել է մոտ 1 մլն դոլարով
Աշխարհում

Ընտանիքը կարծում էր՝ Ռոդենի քանդակը «կեղծ» է․ այն վաճառվել է մոտ 1 մլն դոլարով

11 Հունիս 2025 00:09

Ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռոդենի քանդակը, որը գրեթե 120 տարի անհետացել էր հանրության տեսադաշտից և համարվում էր պատճեն, աճուրդում վաճառվել է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ