Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ուժերի արտասովոր տեղաշարժեր չեն արձանագրվել։
«Առաքելությունն ամբողջ օրը պարեկել է հայ-ադրբեջանական սահմանին, ամեն ինչ հանգիստ է, արտասովոր տեղաշարժեր չեն նկատվել»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունը երկու երկրների սահմանին հայկական զորքերի ենթադրյալ կենտրոնացման մասին։