Մարտի 21-ին Երևանում զինված ավազակային հարձակման հետևանքով գլխի վնասվածք է ստացել ԱՄՆ քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններում տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Նշվում է, որ շտապօգնության խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, որը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ:
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:
Հայ դպրոցականներն Ինֆորմատիկայի միջազգային առցանց օլիմպիադայում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ
Հայ դպրոցականները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում,...