Մարտի 14-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 14-16, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-12 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան, Տավուշի մարզում՝ 5-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 15-18 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում 8-12 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։