Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ, Սուսաննա Գաբոյանը՝ 3-րդ անգամ դարձել են շախմատի Հայաստանի չեմպիոններ, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը (2011, 2024) հաղթել է Արթուր Դավթյանին և 2-րդ անգամ դարձել ՀՀ չեմպիոն:
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննա Գաբոյանը (2015, 2021, 2024) սև խաղաքարերով հաղթել է Մելինե Հարությունյանին և 3-րդ անգամ դարձել ՀՀ չեմպիոն:
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում
2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում, հայտնել է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Նշվում է, որ...






































