Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է, ԱԳՆ-ում 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ տարբեր ուղղություններով հարաբերությունները բարձրացել են կամ միտված են որակապես նոր, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, և այդ առումով տարին հագեցած է եղել իրենց ձևաչափով միջոցառումներով և ակտիվությամբ:
Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից: