Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը մեկնաբանել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում տրոլեյբուսի հրդեհը։ Նա հայտնել է, որ տրոլեյբուսն ունեցել է կրակմարիչ, պարզապես հրդեհը շատ արագ է տարածվել, վարորդը չի հասցրել հանգցնել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է հասարակական տրանսպորտում անվտանգության միասնական ստանդարտի անհրաժեշտության մասին։
«Եկեք ֆիքսենք, մի հատ ընդհանուր կգույքագրենք, թե որտեղ ինչ ունենք, անվտանգային հարցերը կբերենք ինչ-որ մի ստանդարտի։ Այսինքն՝ կրակմարիչները բոլոր տեսակի տրանսպորտներում հստակ ունենանք, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն, թե ինչպես օգտվել դրանցից»,-ընդգծել է քաղաքապետը։
Հունվարի 2-ին՝ ժամը 11:35-ին ՆԳՆ-ից հայտնելէին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվել է 15 համարի տրոլեյբուսը։
Մանրամասները՝ տեսանյութում։