ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունից պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում, հայտնում է նախարարությունը։
Նշվում է, որ Հայաստանն ու Իրանն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս պետություններից մեկի տարածքում հանցագործություն կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց տեղափոխել իրենց քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Դատապարտյալների փոխանցման հարցերով կենտրոնական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը:
Հաղորդվում է նաև, որ ՀՀ-ից ԻԻՀ մինչ օրս մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանից ՀՀ քաղաքացու փոխանցում չի իրականացվել, ուստի չնայած օբյեկտիվ պատճառներին՝ համաձայնագիրը երկու երկրների միջև միայն միակողմանի է գործել։
ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...






































