Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանում՝ Յան Պալաչի հրապարակում, անհայտ անձը կրակ է բացել, առնվազն 15 մարդ է զոհվել, գրում է Kommersant-ը։
Նշվում է, որ զոհվել է նաև հրաձիգը։ Առնվազն 24 մարդ վիրավորվել է, որոնցից 9-ի վիճակը ծանր է։
Հաղորդվում է, որ կրակոցների ժամանակ փիլիսոփայական ֆակուլտետի ուսանողները փակվել են դասասենյակներում և գրադարանում, ինչպես նաև թաքնվել են կրակողից շենքի տանիքում։