Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Դեյվ Գյոդակյանն ու ընկերները կմիավորեն բիթլոմաններին և ջազի սիրահարներին, հայտնում է Tomsarkgh.am-ը։
Նշվում է, որ The Beatles-ի սիրելի հիթերը պրոֆեսիոնալ ջազմենների մեկ հպումով կվերածվեն հետաքրքիր ջազային ստեղծագործությունների։
Աննա Կոստանյանը կկատարի վոկալ, Դավիթ Մելքոնյանը՝ սաքսոֆոն, Կարեն Գրիգորյանը՝ դաշնամուր, Դեյվ Գյոդակյանը՝ կոնտրաբաս, Արման Մնացականյանը՝ հարվածայիններ։
Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Աբովյան 2 հասցեում։ Տոմսերի արժեքը 3000-5000 դրամ է։
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ
Հայ օպերային երգչուհի, «Օպերալիա-2022» համաշխարհային մրցույթի հաղթող Ջուլիանա Գրիգորյանը միացել է իտալացի երգիչ Անդրեա Բոչելիի հայրենի Լաջատիկոյի (Տոսկանա, Իտալիա) Teatro...