Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ Էռ-Ռիյադում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը, անվանելով այն «զանգվածային սպանություններ», գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Էր-Ռիյադում Արաբական և մուսուլմանական երկրների գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիի, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բեն Սալմանիի հետ։
Հանդիպումների ընթացքում Էրդողանը քննարկել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունները և կոնֆլիկտը հարթելուն ու խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելուն ուղղված հնարավոր քայլերը։
«Վիդոդոի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է պաղեստնյան ազգի դեմ մասսայական սպանությունների մասշտաբի հասած հարձակումների անթուլատրելիության մասին, որոնց թիրախ են դարձել հիվանդանոցները, դպրոցները, հավատք օբյեկտները»։
Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհը պետք է միասնական կամք ցուցաբերի և ձեռնարկի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր։



































