• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 03:33
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պատմաբանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի սխալները

Կրթություն,
09 Նոյեմբեր 2023 20:29
ShareShareShare
Պատմաբանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի սխալները
telegram

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան, հրապարակախոս և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին՝ անընդունելի և անթույլատրելի համարելով նման տեսքով դասագրքի ներմուծումը հանրակրթական դպրոց։

«Դասագրքի հեղինակը (Սմբատ Հովհաննիսյան խմբ․), հանրային իր խոսքում անդրադառնալով դասագրքում առկա սխալներին ու անճշտություններին՝ նշում է հետևյալը․ «դասագիրքը գրել ենք սեղմ ժամկետների շրջանակում, որը ենթադրում է նաև որոշակի վրիպումներ, որոշակի վրիպակներ, տեխնիկական խնդիրներ»։ Նման ձևակերպումները բացարձակ անընդունելի են։ Դասագիրքը գրահրատարակչական այն միավորն, է որտեղ հակացուցված է ցանկացած վրիպակ ու սխալ, լինի դա բովանդակային, տեխնիկական, թե սրբագրական։ Դա նույնիսկ չի էլ քննարկվում։ Նման ինքնաարդարացումները ոչ մի պարագայում ընդունելի ու համոզիչ չեն կարող համարվել»,- գրել է Դեմոյանը՝ մանրակրկիտ ներկայացնելով դասագրքում առկա սխալներն ու թերացումները։

Տեսողական նյութի մատուցում

Դասագրքի մեթոդական նորույթը, կամ որևէ քայլ այդ ուղղությամբ, ուղղակի խամրում ու հօդս է ցնդում դասագրքի կառուցվածքի հետ առաջին իսկ թռուցիկ ծանոթացումից հետո։ Առաջին իմ եզրակացությունն արդեն հանրայնացրել եմ․ ծանոթանալով դասագրքի պատկերազարդումներին, այն որակեցի որպես բացարձակ խոտան՝ դրանում ընդգրկված լուսանկարների, քարտեզների ընտրության որակական ու տեխնիկական չափանիշերը հաշվի առնելով։ Եթե ավելի կտրուկ միտքս ձևակերպեմ, ապա դասագրքում ընդգրկված տեսողական նյութի նման կամայական ընտրությունն ու մատուցումը ուղղակիորեն ոչնչացրել է տեքստային բովանդակությունն ու մեթոդական նորությունները որպես այդպիսին։

Հատկապես պատմության դասագրքերում տեսողական նյութի համադրումը տեքստային բովանդակության հետ հավասարապես կարևոր է ու որոշիչ։ Հենց տեսողական նյութն է պատմություն առարկան դարձնում գրավիչ ու ուսանելի՝ նպաստելով նյութի մատուցմանը ու աշակերտների մոտ տեսողական կապի հաստատմանը բուն նյութի շարադրանքի հետ։

Դասագրքում ընդգրկված 62 լուսանկարներից 22-ը, այսինք շուրջ մեկ երրորդը, կապ չունի կամ չի ներկայացնում որևէ տեսողական նյութ, որն ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի պատմությանը կամ մշակութային ժառանգությանը։ Ըստ որում, դասագրքի առաջին 32 էջում հայկական նյութն ընդհանրապես բացակայում է։

Դասագիրքը զուրկ է հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշների ներկայացումից։ Հնագիտական հարուստ նյութի՝ աշխատանքի գործիքների, զարդարվեստի, կավագործության, քանդակագործության նմուշները ներկայացված չեն այն մակարդակով, ինչպիսին դա կպահանջվեր հայկական քաղաքակրթությունը ներկայացնելու համար։ Դասագրքի էջերում թեպետ խոսվում է այս կամ այն տաճարի մասին, սակայն քրիստոնեական ճարտարապետական ժառանգությունից չկա և ոչ մի հուշարձան, բացակայում են հայկական մայրաքաղաքների որևէ համայնապատկերի լուսանկար, եթե չհաշվենք Վանի բերդի անորակ լուսանկարը։ Չկան բերդերի և այլ աշխարիկ շինությունների նմուշներ։ Հայկական մշակութային ժառանգության կարևորագույն նմուշների՝ վաղ շրջանի խաչքարերի լուսանկարներն իսպառ բացակայում են։ Տպավորություն է ստեղծվում, կարծես ինչ որ հատուկ դիտավորությամբ, զտվել է կարևորագույն այդ պատկերագրությունը՝ աշակերտներին համապատասխան մակարդակի տեսողական նյութը չտրամադրելու նպատակով։

Առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ լուսանկարչական նյութն ընտրվել է առանց որևէ սկզբունքի ու մեթոդի։ Այն կրել է կամայական բնույթ և, ըստ ամենայնի, վերցվել է Համացանցից՝ ինչ պատահի սկզբունքով։ Անտեղի են հույն պատմիչների լուսանկարների կրկնությունները՝ նրանց աշխատություններից մեջբերումներ կատարելիս։ Անհասկանալի է նաև Հովնաթանյանների գործերի առատությունը տարբեր դարաշրջանների դեմքերի ներկայացնելիս։ Ձեռագիր մատյանների, մանրանկարչության թեմայով լուսանկարներ որպես այդպիսին չկան։ Որոշ լուսանկարների զետեղումը բացարձակապես անհասկանալի է, քանի որ դրանք իմաստային որևէ նշանակություն չունեն (օրինակ՝ Մարկոս Յոնիանուս Հուստինուսին ներկայացնող լուսանկարը, էջ 79)։

Դասագրքում ընդգրկված տեսողական նյութի բացատրագրերը և դրանց ծագումնաբանության հիշատակումները նույնպես լրջորեն կաղում են։ Չի հասկացվում այս կամ լուսանկարում ներկայացված իրի կամ առարկայի պատկանելիությունը, գեղարվեստական գործերի հեղինակները, դրանց դարաշրջանները և այլն։ Որոշ լուսանկարներ, որոնք ժամանակակից անհեղինակ ու անհայտ գործեր են, ուղղակի անհասկանալի տրամաբանության արդյունքում հայտնվել են դասագրքում։
Բացարձակ սխալ է դասագրքում մատուցված զինանշանագիտական, կամ հերալդիկ բնույթի նյութերի ընտրությունն ու դրանց բացատրագրերը։ Դրանք, մեղմ ասած, վիճելի վերականգնումներ են և դրանց պատմականությունը տակավին լուրջ վերանայումների կարիք ունի։

Օրինակ՝
Էջ 97 Անհասկանալի է, թե ի՞նչ սկզբնաղբյուրից է օգտվել դասագրքի հեղինակը, երբ մեկնաբանում է Արտաշիսյանների, մասնավորապես Տիգրան Մեծի թագի վրա պատկերված արծիվների ու ութանկյուն աստղի խորհրդանշանների իմաստը։ Լուրջ տարակուսանք է առաջացնում երկու արծիվների ներկայացումը որպես Աշխարհաժողովի խրհրդանշաններ։ Ընդունված է համարել, որ Արտաշիսյանների թագի այդ կոմպոզիցիան հանդիսանում է արքայական տան զինանշանը։
էջ 101 վիճելի է նաև Արշակունիներին վերագրվող դրոշի վերակազմությունը, որն ավելի շատ հիշեցնում է Արտաշեսյանների թագի վրա դրվագված զինանշանային հորինվածքը
Էջ 128 Մարզպանական Հայաստանի դրոշի վերակազմությունը խիստ վիճելի է։ Չկա որևէ աղբյուր, որի հիման վրա կարելի է անել նման վերակազմություն։
Էջ 158 Բագրատուներին վերագրվող զինանշանն իրականում վերագրվում է Մամիկոնյաններին ու Պռոշյաններին, քանզի այդպիսի հորինվածքով հերալդիկ խորհրդանշաններ հանդիպում են վերջիններիս ժառանգական տարածքներում գտնվող հուշարձանների վրա (Դսեղ, Գեղարդ, Եղվարդ, Խախու վանք, և այլն)։ Մագիլներում գառ կամ այլ կենդանի բռնած արծիվը դասագրքում ներկայացված է որպես Բագրատունիների զինանշան, այնինչ նույն զինանշանի կողքին Գագիկ Ա արքայի ու Կատրանիդեի պատկերներով նկարում առկա է դրոշ՝ վազող հովազի կամ առյուծի պատկերով, որը պատկերված է Անի մայրաքաղաքի Ավագ դռան վրա և համարվում է Բագրատունիների տոհմական զինանշանը։ Ստացվում է երկու տարբեր հերալդիկ կենդանիների ու հորինվածքների վերագրում Բագրատունիներին՝ միևնույն էջի վրա, որը շփոթմունք է առաջացնելու աշակերտների մոտ։

Այնուհետև՝
Էջ 68 Աթաթուրքի անվան հիշատակումը վաղ շրջանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում այնքան էլ ցանկալի չէ։ Թուրքիայի տարածքում գտնվող ամբարտակի մասին խոսելիս կարելի էր չհիշատակել, թե ում անունով է այն կոչվում։ Դրանից դասագրքի բովանդակությունը հաստատապես չէր տուժի։
Էջ 118-19 Անհասկանալի է, թե ինչու Արշակավանի կառուցման դրվագը մեջբերված է երկու հայ պատմիչների գործերից, որոնց ուղեկցում են կատարյալ անորակ ու անհասկանալի լուսանկարներ։ Դրանցից մեկի փոխարեն կարելի էր տալ Ձիրավի ճակատամարտի նկարագրությունը։
Էջ 142 Մուավիայի մասին լայնածավալ ու մանրամասն տեղեկությունը այնքան էլ չի տեղավորվում հայ ժողովրդի պատմության համատեքստում, այնինչ դրա փոխարեն կարելի էր մեր պատմությանը վերաբերող պատմական կարևոր մի վավերագրից կամ պատմիչներից մեջբերումներ կատարել։

Տեխնիկական խնդիրներ

Դասագիրքը կազմարարական աշխատանքների փուլում թելակար չի արվել։ Իսկ դա նշանակում է, որ մի քանի թերթումից հետո ու անորակ սոսինձ օգտագործելու դեպքում դասագրքի թերթերը պոկվում ու առանձնանում են միմյանցից, աշակերտներին ու ծնողներին ստիպելով դրանք կրկին վերականգնել։ Հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է և բացարձակապես չի հանդիսանում լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։
Իմ ձեռքի տակ եղած դասագրքի օրինակի հենց առաջին էջի բոլոր նախադասությունների վերջին տառերը բացակայում էին տեքստում՝ վատ տպագրական ու կազմարարական աշխատանքի արդյունքում։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։

Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի մի շարք անթույլատրելի սխալներ։ Մասնավորապես՝
Էջ 16 «Դեռ հնագույն ժամանակներից ի վեր, բայց հատկապես Օսմանյան կայսրության կատարած Հայոց ցեղասպանությունից հետո հայերը համայնքներ են հիմնել աշխարհի տարբեր շրջաններում, որոնք հայտնի են սփյուռքներ անվամբ»։
Էջ 21 Քարի դարի ժամանակագրությունը ներկայացնում է ընդհանուր ժամանակագրություն, այն դեպքում, երբ կարելի էր ներկայացնել Հայկական լեռնաշխարհին վերաբերող ժամանակափուլերը։
Էջ 62 Անտեղի է Սելևկոս Ա-ի դրամի վրա եղած դիմապատկերի մանրամասն ու լայնածավալ քննարկումը, որտեղ օգտագործված հատուկ անուններն անհարկի ծանրաբեռնելու են աշակերտներին
Էջ 67-68 «Արքայական ճանապարհը» մի էջում գրված է մեծատառով, մյուս դեպքում՝ փոքրատառ
Էջ 70 «Վրաստան» աշխարհագրական անվան օգտագործումը անհարիր է տվյալ ենթատեքստում, նամանավանդ երբ այդ անունն օգտագործված է էջ 80-ի քարտեզում, որպես ժամանակակից պետության անվանում։
Երվանդ IV-ի եղբոր՝ Երվազի քրմապետ հանդիսանալու հիշատակումը կրկնվում է (էջ 66 և 72)
Էջ 95 «Հայկական հելլենիզմ» հասկացությունը խիստ վիճելի է, քանի որ հելլենիզմը չէր կարող ունենալ ընդգծված էթնիկ կամ պետական յուրահատկություններ: Ավելի ճիշտ կլիներ օգտագործել «տեղական» եզրը։
Էջ 100 «Ի՞նչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը»։ Ըստ իս, հելլինիզմը չի կարող սահմանազատվել գահատոհմերի կառավարման ժամանակաշրջանով
Էջ 106 «Հայաստանում գահն անցավ նոր՝ Արշակունյաց հարստությանը, որը Մեծ Հայքի համար ապահովեց ևս մի քանի հարյուր տարվա պատմական հեռանկար»։
Էջ 132 «․․․պարսիկները պայմաններ են ստեղծում, հայերը ուրանան հայրենի կրոնը (՞) և տարալուծվեն պարսկական քաղաքակրթության մեջ․․»,
Հանդիպում են նաև բառերի մեջ տառերի բացթողումներ կամ կրկնություններ էջ 58, 130, 135,
Դասագրքում զետեղված լուսանկարների ու քարտեզների վատ գունաբաժանման արդյունքում նյութի մատուցումը խոտանված է։ Նեղ մասնագիտական լեզվով ասած, դրանց մեծ մասը «ֆոկուսից ընկած է», ինչը ոչ միայն ստվերել է կատարված աշխատանքը, այլև առողջական, ի մասնավորի՝ տեսողական խնդիրներ կարող է առաջացնել աշակերտների մոտ։

Քարտեզներ

Էջ 14-ի քարտեզը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի դիրքն ու 15 աշխարհները։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որ այն չի ներկայացնում, քանի որ քարտեզի վրա առկա տեղանունները հազիվ ընթեռնելի են, հետևաբար հարցաշարում ընդգրկված «ցույց տուր լեռնաշղթաները» հանձնարարությունը որևէ կերպ հնարավոր չէ կատարել։
Էջ 22-ի քարտեզը վատ գունաբաժանման արդյունքում կարելի է ասել անօգտագործելի է։
Էջ 80-ի քարտեզը, որը լուրջ քննարկման ու քննադատության առարկա դարձավ, մեթոդական առումով սխալ է կազմված։ Առաջին հերթին այն վերաբերում է աշխարհագրական անուններին, ավելի ստույգ՝ մերօրյա պետությունների անունների ոչ ճիշտ մատուցմանը։

ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA) պատմական տեղանունը չի ներառում միայն այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանները, այլ ընդգրկում լայնածավալ տարածք, քանի որ այն պատմա-աշխարհագրական անվանում է։ Տվյալ քարտեզի պարագայում պետք է օգտագործվեին պետությունների ժամանակակից ու պաշտոնական անվանումները՝ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջնի Հանրապետություն և այլն։ Նույն խնդիրն առկա է «Ադրբեջան» տեղանվան հետ։ Եթե ընդունում ենք, որ դա պատմական Ադրբեջան տեղանունն է, ապա այն կիրառելի չի Արաքսից հյուսիս ընկած երկրամասերի համար։ Ատրպատական անվան հիշատակումը նույն քարտեզում լուրջ տարընթերցումների տեղիք է տալիս։ Հասկանալի չի նաև, թե որպես ի՞նչ է օգտագործվել «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» տեղանունը։ Որպես պետական միավորի անուն, թե՞ որպես աշխարհագրական անուն։ Երկու դեպքում էլ առաջանում են նոր հարցեր ու լրացուցիչ ճշգրտումների կարիք կա այս դեպքում։

Մեթոդաբանություն

Հեղինակը փորձել է հայոց պատմության շարադրումն ու մատուցումն իրականացնել նոր եղանակներով և հարցադրումների ու տրամաբանական մոտեցումների նոր գործիքակազմ օգտագործել։ Աչք է ծագում հարցաշարերում այսօրվա իրականության հետ հաճախ հում, անհամոզիչ ու արհեստական հարցադրումները, որոնք մատուցվող նյութի հետ շինծու համադրման տպավորություն են թողնում (տես էջ 53, 57, 69, 72, 82, 115)։ Որոշ դեպքերում անհնար է չնկատել նման հարցադրուների բացահայտ քաղաքական ենթատեքստը: «Այսօր» բառը, կարծում եմ, անհարկի է չարաշահված դասագրքի տեքստը շարադրելիս։ Դպրոցական դասագրքերը պետք է զերծ լինեն որևէ քաղաքական օրակարգ ու իշխանական քմահաճույքներ սպասարկելուց։

Կարդացեք նաև՝ «Իմ քննարկելունը չի», «գրողն ադրբեջանցի է»․ քաղաքացիները՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացնող պատմության դասագրքերի մասին

telegram
Tags: «Հայոց պատմություն» 7Հայկ ԴեմոյանՊատմաբանՍմբատ Հովհաննիսյան

Հարակից հրապարակումներ

Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

15 Հուլիս 2026 14:07

Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցը 2026-2027 ուսումնական տարվանից սկսած՝ առաջին կուրսի ուսանողներին կարգելի դասերի ընթացքում օգտվել արհեստական բանականության գործիքներից՝ արգելելով նոութբուքների,...

Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում

Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում

06 Հուլիս 2026 14:48

«Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի...

Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ (ուղիղ)

Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:13

Ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի առցանց՝ 2 փուլով

Ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի առցանց՝ 2 փուլով

30 Հունիս 2026 13:49

ՀՀ պետական ավագ դպրոցներում 2026-2027 ուսումնական տարում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով, հայտնում է...

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

27 Հունիս 2026 10:22

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։ 30-րդ...

«Գազպրոմ Արմենիայի» համալիրը՝ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

«Գազպրոմ Արմենիայի» համալիրը՝ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

25 Հունիս 2026 23:41

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ընդգրկվել է կրթության ոլորտի հեղինակավոր World's Best School Prizes 2026 («2026թ․ աշխարհի լավագույն դպրոցներ»...

Load More
Xosum
  • Լուրեր
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Մշակույթ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Read moreDetails
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины
Արցախ

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ