Հոկտեմբերի 22-28-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, հայտնում է փառատոնի կայքը։
«Այժմ, առավել քան երբևէ, մեր երկիրը պետք է պահպանի իր ազգային ինքնությունն ու ոգին, ստեղծի նոր արժեքներ, աշխարհին ծանոթացնի իր հարուստ մշակութային ժառանգությանը»,- նշել են կազմակերպիչները և տեղեկացրել, որ փառատոնի նպատակն է աշխարհին ծանոթացնել Հայաստանին մշակույթի և անիմացիոն կինոյի լեզվով։
Փառատոնը կբացվի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում։ Այնտեղ կցուցադրվեն նաև Սեպիդե Ֆարսիի «Ազդանշան», Ժան Լուի Միլեսիի «Ժոզեպը» և այլ ֆիլմեր, իսկ Թումո կենտրոնում կանցկացվեն հայկական «Ռետրոսպետկտիվ» անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ։
Թումոյում նաև հոկտեմբերի 27-ին և 28-ին կանցկացվեն պանելային քննարկումներ՝ միջազգային բանախոսների, անիմատորների և ռեժիսորների մասնակցությամբ՝ «Կանայք անիմացիայի մեջ», «Անիմացիոն ֆիլմեր և հեռուստաֆիլմեր», «Ֆոնդերի դերն ու նշանակությունը անիմացիայի մեջ» թեմաներով:
Այս տարի փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչպես նաև հայկական անիմացիայի 85-ամյակը։ Ֆիլմերի ցուցադրությունների տոմսերը սկսվում են 2000 դրամից։ Դրանց վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախի տեղահանվածների օգնության ծրագրերի իրականացմանը, ավելացրել են կազմակերպիչները։
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան
Երևանում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական եռագրության եզրափակիչ մասի ցուցադրությունը, որն ուսումնասիրում է հայ կանանց երեք սերունդների փորձառությունն ու նրանց դերը...





































