Գրող Լուսինե Առաքելյանը «Open Eurasia․ Super Cup» միջազգային մրցույթի հաղթող է դարձել։
Մրցույթը տեղի է ունեցել Ղազախստանում։ Լուսինե Ալեքսանյանը հաղթող է ճանաչվել «Արձակ» անվանակարգում։
«Open Eurasia․ Super Cup» մրցույթը ամենահեղինակավոր գրական մրցաշարն է, որը գրավում է ամբողջ աշխարհի հեղինակների ուշադրությունը: Լուսինե Ալեքսանյանի «Ես թռա որպես թիթեռնիկ» գիրքը հիացրել է ընթերցողին և հեղինակին Գրան պրի մրցանակի է արժանացրել։
«Մենք ուրախ ենք մրցույթում ցուցաբերած բացառիկ տաղանդի համար։ Լուսինե Ալեքսանյանի հաղթանակը գրականության ուժի վկայությունն է, որն ունակ է հաղթահարել սահմանները և համախմբել մարդկանց խոսքի միջոցով»,-հայտարարել է մրցույթի տնօրեն Աննա Լարին։