ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները, որոնց համաձայն՝ Արցախում 18 քաղաքացիական անձ է սպանվել ռազմական վերջին ագրեսիայի ժամանակ:
«Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխայի, ինչպես նաև կանանց ու տարեցների», – գրել է նա՝ ներկայացնելով անունների ցուցակը:
Նշվում է, որ սպանվածների մեծ մասը, ըստ հրապարակված ցուցակի, Ստեփանակերտից են, Սարուշեն և Սառնաղբյուր գյուղերից։
«Ադրբեջանցի զինվորականների կողմից սպանված երեխաները եղել են 8-16 տարեկան։ Ամենակրտսերը՝ Նվեր Ղազարյանը (ծնված 2015թ.) և երեխան, որի անունը դեռևս անհայտ է (ևս ծնվել է 2015թ.) համապատասխանաբար Սառնաղբյուր և Ստեփանակերտ գյուղերից են։ Սպանվածների ցուցակում են նաև Գասպարյան Արեգը Ներքին Խորաթախ գյուղից և Միքայել Ղազարյանը Սառնաղբյուրից՝ երկուսն էլ 10 տարեկան էին։ Եվս երկուսը, որոնց սպանությունը հաստատվել է ադրբեջանցիների կողմից, Դավիթ Ալեքսանյանն է (ծնված 2009թ.) Սառնաղբյուր գյուղից և Սերգեյ Օվոյանը (2007թ. ծնված) Վանք գյուղից»,- ասված է հաղորդագրության մեջ։