Հայազգի ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել US Open-ի երկրորդ փուլ, հայտնում է Championship.com-ը։
Առաջին շրջանի խաղում նա 6:2, 1:6, 6:2 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիզ Կորնեին։
ԱՄՆ-ի Բաց առաջնության հաջորդ տուրում Ավանեսյանը կհանդիպի լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, ով առաջին տուրում պարտության է մատնել իտալուհի Յասմին Պաոլինիին։
US Open-ն անցկացվում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը: Կանանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 65 միլիոն դոլար։
Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի 1/8 եզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։ Երրորդ շրջանում...