Չե՞ք կարողանում խմել օրական նախատեսված 2 լիտր ջուրը, եթե նույնիսկ ձեր հեռախոսի հատուկ հավելվածները հիշեցնում են այն մասին, ապա thevoicemag.ru-ն ներկայացնում է աշխատող 5 հնարքներ։
Առողջ ապրելակերպը ոչ միայն ճիշտ սնվելու, սպորտի և լավ քնի մեջ է, այլև ջրի հավասարակշռության պահպանման: Թվում է, թե դժվար չէ պարզապես օրական 1,5-2 լիտր մաքուր ջուր խմել: Այնուամենայնիվ, շատերի համար նույնիսկ մարզասրահ հաճախելուն ընտելանալը շատ ավելի հեշտ է, քան մեկ այլ բաժակ ջուր խմելու մասին հիշելը: Ինչպե՞ս սովորեցնել ձեզ ավելի հաճախ ջուր խմել։
1․ Եթե ուտելու ցանկություն ունեք, սովորություն դարձրեք նախ մի քիչ ջուր խմելը: Շատ հաճախ մեր ուղեղը մեզ տանում է սխալ ճանապարհով, ինչի պատճառով մենք քաղցը շփոթում ենք ամենասովորական ծարավի զգացողության հետ։
2․ Օրվա ընթացքում տիրապետեք «3 հիմնական բաժակների կանոնին»՝ ջուր խմեք մեկը արթնանալուց հետո, տնից դուրս գալուց առաջ, քնելուց առաջ։
3․ Փորձեք խմել մեկ բաժակ ջուր ամեն անգամ պետքարան գնալուց հետո։
4․ Մի շիշ ջուր միշտ ձեռքի տակ պահեք՝ գրասենյակում, զբոսնելիս կամ նույնիսկ մաքրելիս կամ հեռուստացույց դիտելիս: Ձեռքն ինքն իրեն կգնա դեպի շիշը:
5․ Ձեզ թույլ մի տվեք այլ ըմպելիքներ, քանի դեռ չեք խմել մոտ 2-4 բաժակ մաքուր ջուր։ Շատ հավանական է, որ դրանից հետո այլևս այդքան շատ չցանկանաք սուրճ, թեյ կամ հյութ խմել։
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր
Շիրակի մարզի Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում բրուցելոզով վարակված անասուններ կան, վարակը դուրս է եկել վերահսկողությունից, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության...