ՀՀ-ն չի քննարկում ԼՂ բնակչության վերաբնակեցման հարցը Հայաստանում, ՀՀ-ն քննարկում է ԼՂ բնակչության՝ սեփական տներում ապրելու հնարավորություն ստեղծելու հարցը, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի այն հարցին, թե ՀՀ իշխանությունը դիտարկո՞ւմ է արդյոք 120 000 արցախցիների վերաբնակեցումը Հայաստանում, եթե Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն նրանց և միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան։
Մեր թղթակցի մյուս հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցի վերաբերյալ արձագանք չունի, քանի որ դա իրեն չի վերաբերվում:
«Ես երբևէ նման քննարկում չեմ ունեցել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։