ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի մեկ խախտման մասին։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Հուլիսի 15-ին Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։