ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի երկու խախտման մասին։
«Հրադադարի ռեժիմի երկու խախտում է գրանցվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հուլիսի 4-ի տեղեկագրում։
Հուլիսի 3-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մասին։ Ըստ նախարարության՝ ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանի ուղղությամբ կիրառել էր հրետանային զենք և 60 մմ ականանետ։
Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել ընտրել այն քաղաքական...




































