Հունիսի 10-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ է խախտել հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Մնացին կենդանի պատանդ՝ ապահովելով մեր խաղաղ բնակչության դուրսբերումը․ Շահրամանյանը՝ հայ գերիների մասին
Ադրբեջանի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնացել էր որպես կենդանի պատանդ՝ ապահովելով մեր խաղաղ բնակչության դուրսբերումը, ասել է Հայոց ցեղասպանության...