• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 16:24
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result
  • Լուրեր
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Դեսպանը գնահատել է Հայաստանի և Իրանի պաշտպանական համագործակցությունը և համատեղ վարժանքների հնարավորությունը․ Զոհուրի (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Տարածաշրջան,
13 Մայիս 2023 21:01
ShareShareShare
telegram

Armenia Today-ի հետ զրույցի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոհուրին գնահատեց հայ-իրանական հարաբերությունների, տնտեսական շփումների ներկա մակարդակը, Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության շուրջ, պատմեց՝ ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխությունները կանխելու համար, մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Իրան-Հնդկաստան տարանցիկ նախագծի իրականացման հնարավորության մասին։

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը։ Որքանո՞վ է դա բավարարում Թեհրանին, և ի՞նչ ուղղությամբ, ըստ Ձեզ, պետք է զարգանան երկու երկրների հարաբերությունները։

- Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը վերջին երեք տասնամյակում միշտ ունեցել են առանձնահատուկ և գերազանց քաղաքական հարաբերություններ: Վերջին տարիներին երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների դրական միտումը շարունակվում է վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Տնտեսական և առևտրային ոլորտում ևս մենք ունենք դինամիկ և ընդլայնվող ու խորացող հարաբերություններ: Մենք ակտիվ համագործակցություն ունենք ենթակառուցվածքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների։ Աճում է նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը: Երկու երկրների միջև պատմամշակութային ընդհանրությունները, մշակույթի և արվեստի ոլորտներում փոխգործակցությունը, զբոսաշրջային հոսքերը նույնպես մեր երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներն են: Այն, որ երկու երկրների միջև էական տարակարծության չկա, կողմերի համար գոհացուցիչ է, սակայն միշտ հնարավոր է ավելի բարձր նշաձողեր նախանշել և ջանքեր գործադրել դրան հասնելու համար:

- Ինչպե՞ս են զարգանում տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև։ Եթե հնարավոր է, համեմատեք Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընթացիկ տնտեսական տվյալները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ինչպես նաև պատմեք Երևանի և Թեհրանի համատեղ հիմնական տնտեսական նախագծերի մասին։

- Ենթակառուցվածքային հարցերի ոլորտում մենք ականատես ենք լինում լուրջ հետևողականության: Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ փոխանակումների և դրանց ծավալն ավելացնելու ուղղությամբ: Ներկայացուցչությունը ևս մեծ ջանքեր է գործադրել փոխանակումների ենթակառուցվածքներն ապահովելու ուղղությամբ: Փոխադրումների ոլորտում ևս բազմաթիվ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև, մասնավորապես՝ փոխադրումների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ ինչպես ոլորտի կանոնակարգերի բարելավման, այնպես էլ հստակ տեսանելի աշխատանքների իրականացման առումով:

Կողմերի օրակարգային հարցերից են նաև խոչընդոտների վերացումը, նոր կարողությունների բացահայտումը և երկու երկրների միջև առևտրի դյուրացումը։ Այդ իսկ պատճառով՝ 2022թ. ականատես եղանք Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառության շուրջ քառասուն տոկոս աճի։ 2021թ. Իրանի և Հայաստանի միջև արձանագրված մոտ 500 միլիոն դոլար ծավալով առևտուրը 2022թ.-ին հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի: Սույն թվականի առաջին եռամսյակում առևտրի վիճակագրությունը նույնպես վկայում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճի մասին:

- Հայտնի է, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Խնդրում եմ մեկնաբանեք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ադրբեջանի ցանկությունը և, ընդհանրապես, Բաքվի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխությունները կանխելու համար։

- Թույլ տվեք մեկնաբանություններ չանել ենթադրյալ իրավիճակների մասին, որոնք, հուսով, ենք երբեք առաջ չեն գա: Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի իր հստակ դիրքորոշումները և օրինական շահերը տարածաշրջանում։ Փորձը ցույց է տալիս նաև, որ մենք միշտ պաշտպանել ենք մեր օրինական իրավունքները և հայտնել մեր հստակ դիրքորոշումներն այս առնչությամբ։

- Ինչպե՞ս եք գնահատում Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության շուրջ, հատկապես ռազմական ոլորտում։ Հնարավո՞ր է այն խորացնել և, մասնավորապես, Իրան-Հայաստան համատեղ զորավարժություններ անցկացնել։

- Այլ երկրների հետ ռազմական համագործակցության վերաբերյալ մեր տեսակետն այն է, որ այդ համագործակցությունը պետք է ծառայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Պաշտպանության ոլորտում Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է այս հիմնարար սկզբունքի վրա։ Որպես կանոն, իրավիճակի փոփոխությունը կարող է փոխել տարբեր երկրների միջև պաշտպանական համագործակցության առկա վիճակը։ Սա վերաբերվում է նաև բոլոր երկրներին: Հուսով ենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները կընթանան բանակցությունների միջոցով՝ խաղաղության և կայունության հաստատման նպատակով:

- Պարոն Զոհուրի, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի իշխանությունների որոշումը՝ Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։

- Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս արտահայտել են իրենց տեսակետները տարածաշրջանային խնդիրների լուծման եղանակի վերաբերյալ: Իրանի դիրքորոշումը հստակ է, այն է՝ տարածաշրջանի երկրների միջև հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, մյուս երկրները նույնպես հնարավորություն ունեն աջակցելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։ Մեր շեշտադրումն այն է, որ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ երկխոսության ու բանակցությունների հիման վրա։

- Ինչպիսի՞ն է Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի կողմից Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակմանը։

- Իրանն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն միջազգային իրավունքի և այդ հարցում ներգրավված երկրների ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթերի, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալը կարևորվում է հատկապես այն խնդիրների համատեքստում, որոնք ունեն բազմաթիվ մարդասիրական ծանր հետևանքներ:

- Պարոն Զոհուրի, Դուք ավարտում եք ձեր դիվանագիտական առաքելությունը որպես Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան։ Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կարող եք նշել Ձեր պաշտոնավարման ընթացքում։

- Գտնում եմ, որ համագործակցելով և որոշ բյուրոկրատական խոչընդոտներ վերացնելով՝ կարող ենք զարկ տալ երկկողմ համագործակցությանն ու ավելի շատ ձեռքբերումներ գրանցել: Մենք ականատես ենք լինում տարածաշրջանի ռազմավարական և մակրո խնդիրների նկատմամբ երկու երկրների փոխըմբռնման աճին։ Սա ձեռքբերում է, որը ստացվել է երկու երկրների տարբեր մակարդակների պաշտոնյաների շարունակական բանակցությունների արդյունքում և այն լավ կապիտալ է համագործակցության զարգացման համար։ Այս ընդհանուր փոխըմբռնմանը հասնելը եղել է վերջին տարիների մեր կարևոր նպատակներից մեկը: Այս ոլորտում ավելի շատ հանդիպումներ են եղել երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև, և մենք ականատես ենք լինում ավելի շատ քաղաքական խորհրդակցությունների ղեկավար և փորձագիտական մակարդակներում:

Կարծում եմ, որ հարաբերությունների խթանման համար համապատասխան ենթակառուցվածքի ապահովումն այս գործողությունների բնական արդյունքն է։ Մեր օրակարգում է նաև բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը։ Ընդհանուր առմամբ՝ Իրանում մեծ ուշադրություն է դարձվում Կովկասի խնդիրներին, ինչը կնպաստի ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Այս ոլորտում ձեռքբերումների թվում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը, որը կօգնի ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Իրանի հետ հարաբերություններին, գուցե այն պատճառով, որ հավատում է Իրանի կառուցողական մոտեցմանը և բարեկամական պահվածքին։

– Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ կապի համատեղ տարանցիկ նախագծերի իրականացման հնարավորության մասին։ Մանրամասներ կա՞ն նման նախագծերի իրականացման վերաբերյալ։

- Տեղյակ եք, որ հարևանների հետ հարաբերություններին ուշադրություն դարձնելն առավել քան երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության օրակարգում է: Մենք ձգտում ենք հնարավորինս զարգացնել հարաբերությունները հարևան երկրների և տարածաշրջանի երկրների հետ, և Իրանի, Հայաստանի ու Հնդկաստանի մասնակցությամբ բազմակողմ համագործակցության ձևաչափը հետաքրքրություն ներկայացնող կարևոր ձևաչափերից է։ Իրանն ու Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի հիմնական հիմնադիրներն են, և այս համատեքստում Հնդկաստանը ներդրումներ է կատարել Իրանի Չաբահար նավահանգստում։ Մեծ ներդրումներ են իրականացվել նաև Իրանում համապատասխան երկաթուղային և ճանապարհային երթուղիներ գործարկելու ուղղությամբ:

Իրանը և Հայաստանը նույնպես Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկման հարցում համագործակցում են։ Այս գաղափարների համախմբումը կարևոր տարանցիկ ներուժ է, որից կարող են օգտվել Իրանը և Հայաստանը՝ Հնդկական օվկիանոսից մինչև Սև ծով ձգվող ընդարձակ հատվածում ընկած տարբեր երկրները միմյանց կապելու համար։

Այս հարցը այն հիմնական հարցերից էր, որ քննարկամն առարկա դարձավ երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաների առաջին եռակողմ նիստին։ ԻԻՀ կառավարությունը ողջունում է այլ երկրների ներկայությունը Չաբահար նավահանգստում, և մենք գոհունակություն ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ կարևոր որոշումներ է կայացրել։ Այս համատեքստում մյուս կարևոր երկիրը Վրաստանն է, որն իր նավահանգիստների միջոցով ապահովելու է հասանելիությունը դեպի Սև ծով։ Այս երկրի պետական իշխանության մարմինների հետ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նույնպես դրված է օրակարգում։

telegram
Tags: Աբաս ԶոհուրիԻրանՀայաստանՀնդկաստանՏարածաշրջան

Հարակից հրապարակումներ

Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09

Wildberries ընկերությունն «անվտանգության պահանջներին համապատասխան» էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Կրասնոդարի երկրամասի...

В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

Load More
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ