Լիվերպուլում ընթանում է «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Երկրորդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակ Բրյունետը։
Քիչ հետո տեղի կունենա քվեարկությունը, և ևս 10 մասնակից իրավունք կստանա հանդես գալ եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 13-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանն այս տարի ներկայացնող Բրյունետն ու հայկական պատվիրակությունը մեկնել են Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա)՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2023» մրցույթի փորձերին։
Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է, տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի:
Երիտասարդ արտիստն սկսել է երգել չորս տարեկանից։ Նա իր բոլոր երգերի բառերի և երաժշտության հեղինակն է՝ «Գիշեր», «Smoke Break», «Բացիր քո կապույտ աչքերը», որոնք կարճ ժամանակում դարձել են հիթեր և YouTube-ում միլիոնավոր դիտումներ են հավաքել։
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...






































