Ռեժիսոր Արմինե Անդայի հայ-իրանական «Թռչող տերևների երգն» ընդգրկվել է միջազգային երկու կինոփառատոների ծրագրում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Սա իրանական Hurakhsh Studios կինոընկերության առաջին հայ-իրանական անիմացիոն ֆիլմն է։ Այն ընտրվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում, միաժամանակ ընդգրկվել է Հնդկաստանի SIFFCY – Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։
Ֆիլմի սցենարիստը հայազգի ուկրաինացի ռեժիսոր Ռոման Բալայանն է։ Համաշխարհային պրեմիերայից անցել է ընդամենը մեկ ամիս, ֆիլմն արդեն հայտավորվել է վեց կինոփառատոների ծրագրում, ասվում է զեկույցում։
«Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել էր նաև Բրազիլիայի երկու կինոփառատոների պաշտոնական ծրագրերում։ Դրանք են Ֆանտասպոա միջազգային ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնը Պորտո Ալեգրեում և ԱՆԻՄԱՏԻԲԱ անիմացիոն ֆիլմերի փառատոնը Կուրիտիբայում:
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ
Երևանում հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Symphony of Jazz համերգը, տեղեկացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ծրագրի...