Գիզայում գտնվող Քեոպսի բուրգը հունիսից փակ կլինի այցելուների համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը։
«Նպատակը Գիզայի բուրգերի կանոնավոր պահպանման ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ սկսելն է: Միկերինի բուրգն այցելուների համար բաց կլինի ներսից՝ Քեոպսի բուրգի փակման ողջ ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Գիզայի բուրգերի աշխարհահռչակ հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մոտ՝ Նեղոս գետի արևմտյան ափին, համանուն սարահարթում։ Քեոփսի բուրգը Գիզայի բարձրավանդակում կառուցված երեք Մեծ բուրգերից ամենամեծն ու ամենահինն է։ Նրա սկզբնական բարձրությունը եղել է 147 մետր։ Բուրգը կառուցված է 2,3 միլիոն կրաքարե բլոկներից՝ յուրաքանչյուրը 2,5 տոննա միջին քաշով: Փարավոնի մումիան դեռ չի գտնվել։
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելվում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Ֆրանսիան դարձել է առաջին...






































