Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի շախմատի առաջնության կրկնակի չեմպիոն է դարձել: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության վերջին խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին և նվաճել չեմպիոնի կոչումը:
Սամվելը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: