Ուղեղի չիպերի Neuralink ընկերությունը կկարողանա վեց ամսից սկսել չիպերի փորձարկումները մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Մասկը բացատրել է, որ այդ չիպերի տեղադրումից հետո մարդն առանց ձեռքի օգնության կօգտագործի համակարգիչ և հեռախոս:
«Մենք կարծում ենք, որ մոտ վեց ամսից կկարողանանք տեղադրել առաջին չիպը»,- ասել է Մասկը մամուլի ասուլիսի ժամանակ և խոստացել, որ ընկերությունը զգույշ կգործի։
Նա վստահեցրել է, որ նախորդ նմանատիպ հետազոտությունների ժամանակ կենդանիների մեջ չիպը տեղադրելու ժամանակ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ նախազգուշական միջոցներ։
Ձեռնարկատերը նշել է նաև, որ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի մեծ մասն արդեն ներկայացվել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն։
Neuralink ստարտափն ստեղծվել է Մասկի կողմից 2016 թվականի հուլիսին՝ միավորելու առաջատար մասնագետների ջանքերը նեյրոնային ինտերֆեյսների մշակման և ռոբոտների ստեղծման գործում, որոնք թույլ են տալիս ամբողջովին ավտոմատ ռեժիմով ուղեղի մեջ ներդնել գրեթե անսահմանափակ թվով էլեկտրոդներ:
2021 թվականի փետրվարին Neuralink-ը կապիկների վրա չիպի տեղադրման ուսումնասիրություն է անցկացրել, որի օգնությամբ կապիկին սովորեցրել էին շարժել կուրսորը էկրանի վրա՝ առանց մկնիկի օգնության։






































