Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողները Ջաբրայիլի (Ջրական) շրջանի Շուքուրբեյլի գյուղում վթարի են ենթարկվել, կա զոհ և վիրավորներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնին։
Նշվում է, որ Shahman մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտի, որով շարժվել է Պետական սահմանային ծառայության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով մի քանի զինծառայող վիրավորվել է։ Նրանք հոսպիտալացվել են։ Ավագ սերժանտ Էլմիր Աբբասովը, չնայած բժիշկների ջանքերին, մահացել է։
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման,...




































