Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:
Մարտական ստորաբաժանումների մասնակցությամբ եռօրյա զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 22-ին Արևմտյան Ադրբեջանի նահանգի Պիրանշեհր շրջանում: Պարբերականի տեղեկություններով՝ նրանց նպատակը ստորաբաժանումների մարտական հզորության գնահատումն ու նրանց ռազմական հնարավորությունների ցուցադրումն է։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը հոկտեմբերի 17-ին զորավարժություններ են սկսել Արաքս գետի շրջանում, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ Նահանգների հյուսիսում: