Հայաստանում կարող է սկսել գործել Ռուսաստանի «Սբերբանկ»-ի Արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) ծառայությունը, որի միջոցով իրականացվում են անդրսահմանային փոխանցումներ և վճարումներ, գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով վճարային շուկայում իր աղբյուրները։
Հստակեցվում է, որ այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ղազախստանի հետ, որոնք նախնական փուլում են, միևնույն ժամանակ մշակվում են ԵԱՏՄ այլ երկրներ տրանսֆերտների տարբերակներ։
Ռուսաստանի Կենտրոնական բանկից «Известия»-ին հայտնել են, որ նախագիծը նախատեսվում է գործարկել 2022 թվականի վերջին։ «Իզվեստիա»-ի աղբյուրների համաձայն՝ նախ կփորձարկվեն ԱՀՎ-ի փոխանցումները Բելառուս։
Պարբերականին նաև տեղեկացվել է, որ ռուսական բանկերը փորձարկում են փոխգործակցությունը ազգային ծառայության քլիրինգային կենտրոնի հետ, որն իր հերթին կատարելագործում է արտասահմանյան համակարգերի հետ աշխատանքը։
Ռուսաստանի Սբերբանկի արագ վճարման համակարգը ծառայություն է, որը թույլ է տալիս դեբետային քարտից կամ հաշվից ամսական ակնթարթորեն փոխանցել մինչև 100 000 ռուբլի գումար (մոտավորապես 650 000 ՀՀ դրամ)՝ առանց միջնորդավճարի ԱՎՀ-ին մասնակցող բանկերի հաճախորդներին: Նաև ծառայության հաճախորդները կարող են գումար ստանալ այլ բանկում գտնվող սեփական հաշվից և փոխանցել Սբերբանկի հաշվին: