• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 16:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կուտակային միջոցների ռիսկայնության ավելացման հետևանքները կրելու են շարքային քաղաքացիները. Սուրեն Պարսյան

Կարծիք, Տնտեսություն,
29 Օգոստոս 2022 17:30
ShareShareShare
telegram

Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ մեր հիմնական կուտակումները, որոնք ուղղվում են պահպանողական խմբերին, ծախսվելու են միայն ավանդների, պետական պարտատոմսերի ուղղությամբ, այսինքն այդ գումարը միայն այդ երկու հինական ուղղություններով է ծախսվում, որոնք քիչ ռիսկային են, երաշխավորված են պետության կողմից:

Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում  ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից կուտակային միջոցների ռիսկայնության ավելացման խնդրին:

«Գործող օրենսդրությունը ավելի քիչ ռիսկային է մեր կուտակային միջոցների տեղաբաշխման առումով: Մեր ընդհանուր կուտակային միջոցները կազմում են մոտ 500 միլիարդ դրամ, դրա 32 տոկոսը պետական պարտատոմսերի մեջ է տեղադրված, մոտ 25 տոկոսը դրված է ավանդների մեջ, շուրջ 40 տոկոսը Հայաստանից դուրս է գտնվում:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պահպանողական ֆոնդի մեջ ռիսկայնությունը բարձրացնել: Մարդիկ, ովքեր չեն ընտրում ֆոնդի կառավարիչ, ֆոնդի տեսակ, համակարգը ավտոմատ ընտրում է պահպանողական ֆոնդ: Այսպիսով, հիմա նախատեսվում է բաժնային արժեթղթերի մասը ավելացնել, այսինքն այդ գումարներով ֆոնդի կառավարիչները կարող են ձեռք բերել ավելի շատ կազմակերպությունների բաժնետոմսեր, տարբեր ձեռնարկությունների մեջ փայատեր դառնալ»,- պարզաբանեց նա:

Սուրեն Պարսյանը նկատեց, որ այս փոփոխության հիմնավորումը Կենտրոնական բանկը ներկայացնում է այնպես, որ  ՀՀ տնտեսության իրական հատվածում  ցանկանում են ներդրում կատարել, դրա համար փոխում են օրենսրդրությունը, որ ֆոնդերի  կառավարիչները կարողանան այդ գումարները ներդնել կազմակերպությունների բաժնետոմսերի մեջ:

«Հայաստանում այդպիսի կազմակարպությունները շատ քիչ են, որոնք բաժնետոմս են թողարկում, ռիսկային չեն, ֆոնդային բորսայում հասանելի են և շահութաբերություն են ապահովում: Մեզ մոտ չկա այդպիսի բաժնետոմսերի շուկա, բայց հիմա ԿԲ-ն թույլ է տալիս ֆոնդի կառավարիչներին, որպեսզի այդպիսի կազմակերպություններում ներդրում կատարեն: Հիմա ստացվելու է՝ ֆոնդի կառավարիչը կարողանալու է պատահական կազմակերպության բաժնետոմս ձեռք բերել, ինչը ռիսկային է, և  այդ գումարը մեծ հավանակնությամբ փոշիանալու է, և այդ կազմակերպությունը սնանկանալու է, ինչի հետևանքները կրելու են շարքային քաղաքացիները, որոնք իրենց գումարները այս տարիներին կուտակում են»,- ասաց նա:

Նա նաև նկատեց, որ այս ներդրման հիմնավորումներից մեկն այն է, որ եթե  ներդնեն գումարները, ապա եկամտաբերությունը շատ կլինի, հետևաբար կշահեն շարքային քաղաքացիները:

«Այս առումով ժողովրդական հայտնի խոսք կա՝ հարևանի հարսով փեսուն լավություն անելը: Այսինքն մեր գումարով փորձում են մեզ լավություն անել այն դեպքում, երբ լավ հասկանում են, որ այդ գումարը ներդնելու դեպքում ռիսկեր կան, որ մենք կորցնելու ենք: Այդ ամենը ավելացնելու է կուտակային մեր միջոցների ռիսկայնությունը:  Սա նման է խաղաղամոլի, ով արդեն կորցրել է գումարի մի մասը և փորձում է հետ բերել: Հիշեցնեմ, որ առաջին կիսամյակի կտրվածքով ֆոնդերը ինը տոկոսով նվազել էին՝ պայմանավորված ներքին, արտաքին գործոններով: Հիմա այդ մինուսը հետ բերելու համար նրանք որոշում են ավելի բարձր ռիսկային տեղեր ներդնել գումարները: Սա կարող է  մի քանի անգամ ավելի մեծ կորուստ բերել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում ներդրումներ անելուն և այդ գումարները ֆոնդերի կառավարիչների կողմից դուրս հանելուն, ապա Սուրեն Պարսյանն ասաց. «Մեր օրենսդրության համաձայն ֆոնդերի կառավարիչները կարող են 40 տոկոսը Հայաստանից դուրս հանել և այդպես էլ անում են: Նրանք այդ գումարները հանում են Հայաստանից և ներդրում են տարբեր միջազգային կորպորոցիաների և բաժնետոմսերի մեջ: Այս տարի այդ բաժնետոմսերից շատերը արժեզրկվել են, որը և ազդել է մեր կուտակային միջոցների քանակի վրա և ինը տոկոսի նվազումը նաև այդ միջազգային բաժնետոմսերի նվազմամբ է պայմանավորված: Այս փոփոխությամբ նախատեսված է, որ մի երկրի հաշվով այդ գումարի չափը հասնի մինչև 30 տոկոս, հիմա 15 տոկոս է, այսինքն ռիսկայնությունը ավելի են ավելացնում և ստացվում է՝ ֆրանսիական և գերմանական այդ երկու ընկերությունները կարող են այդ գումարները տանել իրենց երկիր և նպաստել իրենց երկրի զարգացմանը: Մի կարևոր հանգամանք ևս փոփոխությամբ նախատեսված է հանել ֆոնդերի կառավարիչների վրա դրված ծանուցման պարտավորությունը: Ըստ ներկայիս օրենքի՝ ֆոնդերի կառավարիչները պետք է գրավոր, թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցեն իրենց շահառուներին, իսկ ես այն հազարավոր մարդկանցից մեկն եմ, որ ոչ էլեկտրոնային, ոչ էլ թղթային տարբերակով չեմ ստացել այդ ծանուցումները, այն դեպքում, երբ օրենքով դա պարտադրված է»:

Սուրեն Պարսյանը նշեց, որ նախատեսված է, որ ֆոնդի կառավարիչը այդ ծանուցման համար ստանում է գործառնական ծախսերի համար փոխհատուցում: «Այսինքն ծանուցում ուղարկելու համար ինքը փող է ստացել այս ընթացում, հիմա Կենտրոնական բանկին ֆոնդերի կառավարիչները պետք է բացատրություն ներկայացնեն, թե ինչպես է ստացվել, որ իրենք պատշաճ ծանուցում չեն ստացել, սակայն գործառնական ծախսերը վերցրել են»,- ասաց նա:

Անդրադառնալով ֆոնդերի կառավարիչների եկամուտներին, Սուրեն Պարսյանը նշեց, որ այդ եկամուտները ֆիքսված են, և Կենտրոնական բանկը մինչև 1,5 տոկոսի չափով նախատեսում է պարգևավճար:

«Նրանց ութ տարիների գործունեության արդյունքում տարեկան 7 տոկոս եկամտաբերություն են ապահովել, երբ մեզանից յուրաքանչյուրը, չունենալով ֆինանսական գիտելիք, կարող է ավանդ դնել և 11 տոկոս եկամտաբերություն ունենալ»,- ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ մեզ մոտ արժեթղթերի շուկա չկա, բայց ստացվում է, որ մենք ասում ենք՝ այդ գումարը տանք նրանց:

«Մեր տնտեսության մեջ գլոբալ առումով խնդիրը իրական  հատվածում ոչ թե փողի բացակայությունն է, այլ մրցունակ նախագծերի բացակայությունը և պետական ինստիուտների այդ նախագծերը սպասարկելու անկարողությունը: Այսինքն մենք պետական ինստիտուտներ չունենք և չունենք մրցունակ բիզնես նախագծեր, քանի որ լավ մրցունակ նախագծերի համար միշտ էլ կարելի է փող գտնել, և պարտադիր չէ կուտակային միջոցները դրա համար ծառայեն»,- ասաց նա և նշեց, որ ֆոնդերի կառավարիչների միջև մրցակցություն էլ չկա, ինչը ևս խնդիր է:

telegram
Tags: ԿԲԿուտակայինՌիսկայնությունՍուրեն Պարսյանտնտեսագետ

Հարակից հրապարակումներ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Load More
Xosum
  • Լուրեր
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ