Երևանի քաղաքապետարանը մտադիր է 15 նոր տրոլեյբուս ձեռք բերել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության նիստին հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նիստի ժամանակ ընդգծվել է, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի:
Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը
Հուլիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը, որը կուղեկցվի սոլո և դուետային համարներով, դաշնամուրային ստեղծագործություններով և նոր կոմպոզիցիայի...